կարևոր
760 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-17 18:40

Երթևեկության փոփոխություն Բաղրամյան 3-րդ նրբանցքում

Երթևեկության փոփոխություն Բաղրամյան 3-րդ նրբանցքում

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար, 2021 թ. դեկտեմբերի 18-ին Երևան քաղաքի Բաղրամյան 3-րդ նրբանցքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից։

Այդ փոփոխության արդյունքում նշված նրբանցքում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ ըստ կից սխեմայի: