կարևոր
1927 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-17 17:47

Վարազդատ Լալայանն՝ արծաթե, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիրներ. Աշխարհի առաջնություն

Վարազդատ Լալայանն՝ արծաթե, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիրներ. Աշխարհի առաջնություն

Տաշքենդում ծանրամարտի աշխարհի առաջնությունում +109 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը երկամարտի արդյունքով մեդալներ նվաճեցին:

Վարազդատ Լալայանը  երկամարտի 457 կգ. արդյունքով նվաճեց աշխարհի առաջնության արծաթե մեդալը, իսկ Գոռ Մինասյանը 448 կգ արդյունքով դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 

Հիշեցնենք, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը նվաճել էր Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը:

Հավելենք, որ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Վարազդատ Լալայանը` բրոնզե: