կարևոր
1189 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-17 14:30

Աբովյանի համայնքապետ է ընտրվել Էդուարդ Բաբայանը 

Աբովյանի համայնքապետ է ընտրվել Էդուարդ Բաբայանը 

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում այսօր կայացավ նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում Աբովյանի համայնքապետ ընտրվեց Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Էդուարդ Բաբայանը: Նիստի ընթացքում առաջադրվել է համայնքապետի 2 թեկնածու՝ ԲՀԿ-ի ընտրական ցուցակը գլխավորող Էդուարդ Բաբայանը և «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին համար Պավել Ցուգունյանը։

Պավել Ցուգունյանը ստացել է 12 քվե․ նրա օգտին քվեարկածներից 2-ը «Հանրապետություն» կուսակցությունից ընտրված ավագանու անդամներ էին։ 2 ձայնի առավելությամբ քաղաքապետ ընտրվեց Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանը։

Այսպիսով, ԲՀԿ-ն ավագանիում ունի 13 մանդատ, ՔՊ-ն՝ 10, «Հանրապետությունը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 1։

Նշենք, որ Աբովյան համայնքում թեեւ հաղթանակ է տարել ԲՀԿ-ն՝ Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, սակայն նա չի ստացել 50 տոկոսից ավելի, ինչը թույլ կտար ԲՀԿ-ին միանձնյա իշխանություն ձեւավորել:

ԿԸՀ-ի տվյալների համաձայն, բոլոր քվեասթերթիկների հաշվարկից հետո ԲՀԿ-ն ստացել է 46,1 տոկոս ձայն: Երկրորդ տեղում ՔՊ-ն է, որն ստացել է 37 տոկոս: Երրորդ տեղում «Հանրապետություն» կուսակցությունն է 12 տոկոսով: Եվ վերջապես 4-րդ հորիզոնականում ՀՅԴ-ն է, որն ստացել է 5,1 տոկոս:

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 10 412
«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1 153
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2 684
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 8 246
Անճշտությունների գումարային չափը 3