կարևոր
706 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-17 14:14

ԲԴԽ-ն դարձել է Նիկոլ Փաշինյանի անվան դատարաններին ենթարկեցնող մի մարմին. Գեղամ Մանուկյան

ԲԴԽ-ն դարձել է Նիկոլ Փաշինյանի անվան դատարաններին ենթարկեցնող մի մարմին. Գեղամ Մանուկյան

Ինչպես հայտնել էինք այսօր բողոքի ակցիա է կազմակերպվել Բարձրագույն դատական խորհրդի դիմաց՝ ընդդեմ Հայաստանում օրեցօր սաստկացող բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների։

«Այս հավաքը կարող է լինել տարբեր կառույցների մոտ, բայց հատուկ էր նպատակը հավաքվել ԲԴԽ-ի շենքի դիմաց, որովհետև այս շենքից է, որ պետք է ապահովվեր Հայաստանի արդարադատությունը, պետք է ապահովվեր դատական մարմինների անկախությունը, և Հայաստանի քաղաքացին պետք է իրեն պաշտպանված զգար, սակայն իշխանությունը վերջին երեք տարում սողացող հեղաշրջման փորձով՝ հերթով գրավելով տարբեր հաստատություններ, Ազգային Ժողով շրջափակելով, մեկ գիշերվա մեջ օրենք փոխելով՝ գրավելով Սահմանադրական դատարանը նաև ձեռքը դրեց ԲԴԽ-ի վրա»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը և հավելեց, որ այսօր այս խորհուրդը դարձել է Նիկոլ Փաշինյանի անվան դատարաններին ենթարկեցնող մի մարմին:

«Այս օրերին տեսնում ենք, որ քաղաքական պատվերով դատարանները կալանքի որոշումներ են կայացնում ՏԻՄ ընտրություններում հաղթանակ արձանագրած բոլոր քաղաքացիների նկատմամբ, որոնք հակառակ իշխանության ցանկության կարող էին ընտրվել համայնքի ղեկավարներ: Այսօր մենք գործ ունենք մի դատական համակարգի հետ, որ առանց հիմքի հիմնավորման շարունակում է կալանքի տակ պահել սահմանապահ համայնքների ղեկավարներին՝ Առուշ Առուշանյանին, Մանվել Փարամազյանին, օրերս էլ կալանավորվեց Աշոտ Մինասյանը»,-շեշտեց Մանուկյանը:

Գեղամ Մանուկյանը նշեց, որ այս դատական համակարգը, սին պատրվակներով իշխանության ցանկությունը կատարելով, բոլորին կալանավորում է: «Մեր նպատակն է պաշտպանել օրենքը, այլ ոչ թե ստիպել դատավորներին սպասարկել այս կամ այն անձի։ Այսօրվա ակցիան, որը տեղի է ունենում ԲԴԽ շենքի դիմաց, կդառնա նախազգուշացում։ Այն շարունակական կլինի»,-ասաց Մանուկյանը։