կարևոր
655 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-17 13:09

Բողոքի ակցիա ընդդեմ իրավական բռնատիրության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բողոքի ակցիա ընդդեմ իրավական բռնատիրության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դատական համակարգը դարձել է իշխանության գերին եւ դրա մեջ առաջնահերթ դերակատան է ԲԴԽ-ն: Այս պահին բողոքի ակցիա է ԲԴԽ–ի դիմաց՝ ընդդեմ Հայաստանում օրեցօր սաստկացող բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների։

«Այդ բոլոր հրահանգները իջնում են այս շենքից և Գլխավոր դատախազությունից, որոնք Նիկոլ Փաշինյանի ձեռքին դարձել են բութ գործիք՝ Հայաստանում բռնություններ իրականացնելու և մեկ մարդու բռնապեություն հաստատելու համար։ Հավաքվել ենք՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու, դիմադրելու այս ապօրինությունների շղթային, պահանջելու ազատ արձակել քաղբանտարկյալներին, ովքեր կալանավորված են բացառապես իրեն քաղաքական գործունեության համար։ Այսօր Հայաստանում կալանավորում են այն մարդկանց, ովքեր փորձում են պայքարել Հայաստանի թրքացման, Արցախի հայաթափման դեմ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ իրենք մտադիր են կանխել այս ամենը և չարիքի կառավարությանն «ուղարկել գրողի ծոցը», որովհետև յուրաքանչյուր օր թուլացնում են մեր ժողովրդի դիմադրողականությունը, տանում նոր պարտությունների և զիջումների։

Միացի՛ր հավաքին, եթե դեմ ես Հայաստանում օրեցօր սաստկացող բռնաճնշումներին և քաղաքական հետապնդումներին. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի կոչին միացել են բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական կուսակցություններ:  

ԲԴԽ-ի մոտից երթը կշարունակվի դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: