կարևոր
1246 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-17 10:59

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Մամիկոն Ասլանյանի

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Մամիկոն Ասլանյանի

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Վանաձորի նախկին քաղաքապետ, Վանաձորի Ավագանու ընտրված անդամ Մամիկոն Ասլանյանի իրավունքների հարցով:

Տեղի կունենա առանձնազրույց Մամիկոն Ասլանյանի հետ, կուսումնասիրվեն անհրաժեշտ փաստաթղթեր և նրա իրավունքների վիճակը: Արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»,- հայտնում են ՄԻՊ աշխատակազմից::

Հիշեցնենք, որ երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին որոշում կայացրեց։ Հատկանշական է, որ քննչական կոմիտեն այդ բոլոր փաստերով քրեական գործը հարուցել է միայն հիմա, երբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Մամիկոն Ասլանյան» դաշինքը սկզբունքային պայքարում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, գործող մարզպետ Արամ Խաչատրյանին։