Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 դահլիճում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ է գումարել:
Օրակարգում հետևյալ հարցերն են՝
1. Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու հարցը հատուկ ընթացակարգով քննարկելու մասին:
2. Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստինե Աղվանի Գրիգորյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:
Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացուցիչ՝ Վլադիմիր Վարդանյան
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտկան հանձնաժողովի նախագահի հայտարարությունը
Ղեկավարվելով Ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ տեղեկացնում եմ որ ՀՀ Աժ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Քրիստինե Աղվանի Գրիգորյանի թեկնածությունը։ Տեղեկացնում եմ նաև որ ՀՀ Աժ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը 2021 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 10.00-ին արտահերթ նիստում կքննարկի ՀՀ մարդու իրավունքների պատշպանի պաշտոնում Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ