կարևոր
2407 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-17 09:10

Այսօր դեկտեմբերի 17-ն է. 1926 թ-ի այս օրը ԽՍՀՄ-ում առաջին անգամ մարդահամար անցկացվեց

Այսօր դեկտեմբերի 17-ն է. 1926 թ-ի այս օրը ԽՍՀՄ-ում առաջին անգամ մարդահամար անցկացվեց

Դեկտեմբերի 17-ը տարվա 351-րդ օրն է։ 

Տարվա ավարտին մնում է 14 օր։

 

1273 թ. - մահացել է Ռումին, պարսիկ նշանավոր բանաստեղծ, իրավաբան, սուֆի և աստվածաբան (ծն. 1207 թ.):

1637 թ. - Ճապոնիայի Սիմաբար քաղաքում տեղի ունեցավ քրիստոնյաների ապստամբություն:

1770 թ. - ծնվել է Լուդվիգ վան Բեթհովենը, գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։

1903 թ. - Ռայթ եղբայրները իրենց պատրաստած թռչող սարքով առաջին անգամ օդ բարձրացան:

1907 թ. - մահացել է Թոմսոն Վիլյամ Կելվինը, անգլիացի ճանաչված ֆիզիկոս (ծն. 1824 թ.):

1920 թ. - պետականացվել է Էջմիածնի Մատենադարանը։

1922 թ. - ծնվել է Մելինե Համամջյանը, թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (մահ. 1999 թ.):

1926 թ. - ԽՍՀՄ-ում առաջին անգամ մարդահամար անցկացվեց:

1974 թ. - մահացել է Այծեմնիկ Ուրարտուն, հայ քանդակագործուհի (ծն. 1899 թ.):

1989 թ. - FOX հեռուստաընկերությամբ առաջին անգամ ցուցադրվեց «Սիմփսոններ» մուլտֆիլմը:

1998 թ. - ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Իրաքում սկսեցին «Աղվեսն անապատում» ռազմական գործողությունը:

1999 թ. – Կարիբյան ծովի ափին տեղի ունեցավ ջրհեղեղ, որի հետևանքով Վենեսուելայի Վարգաս նահանգում մահացավ 10 000-30 000 մարդ: