«Իմ քայլը» դաշինքից ընտրված Երևանի քաղաքապետ Հայ Մարությանն արձագանքել է դաշինքի տարածած հայտարարությանը.
«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ,
Որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարեւոր բան ունեմ ասելու այս պահին.
1. Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար:
2. Եթե գործից դուրս հանդիպումների ժամանակ ունենայի, կհանդիպեի երեխաներիս հետ ))
3. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ»:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Փաշինյանի մասնակցությամբ հավաք էր կազմակերպել, որից հետո հայտաարրություն տարածեցին: «Իմ քայլը» դաշինքը հայտնեց, որ նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց, պատճառներից մեկն էլ այն է, թե քաղաքապետը խզել է կապը ավագանու քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի հետ: