«5165 շարժումը» հայտնում է, որ միանում է ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ ձերբակալված համայնքապետերին ազատ արձակելու պահանջին:
«Հայտարարում ենք, որ շինծու մեղադրանքներով ընդդիմադիր համայնքապետերի ձերբակալումը Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի Հանրապետությունում ամբողջ իշխանության ուզուրպացիայի արտահայտությունն է:
Սա ժողովրդի ազատ կամաարտահայտության սկզբունքի ոտնահարում է և նպատակ ունի կոտրել ցանկացած դիմադրություն՝ հասարակական թե քաղաքական, որը կարող է ցույց տրվել գործող իշխանությունների որդեգրած կործանարար քաղաքականությանը Արցախի հիմնախնդրի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման հարցերի առնչությամբ:
Մենք ունենք տպավորություն, որ Փաշինյանը պարզապես կատարում է Ալիևի պատվերը՝ թույլ չտալ Հայաստանում այսպես կոչված «ռևանշիզմի» որևէ դրսևորում»:
Վաղվա հավաքին մասնակցելու կոչով է դիմել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: