կարևոր
1741 դիտում, 8 ամիս առաջ - 2021-12-16 23:49

Բոլոր այն արժանապատիվ քաղաքացիներին, որոնց այս բռնապետի տնազը դեռ չի հասցրել ձերբակալել` հրավիրում ենք ցույցի. Հայկ Մամիջանյան

Բոլոր այն արժանապատիվ քաղաքացիներին, որոնց այս բռնապետի տնազը դեռ չի հասցրել ձերբակալել` հրավիրում ենք ցույցի. Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ևս միացել է վաղվա հավաքի կոչին. 

«Բոլոր այն արժանապատիվ քաղաքացիներին, որոնց այս բռնապետի տնազը դեռ չի հասցրել ձերբակալել` հրավիրում ենք ցույցի:

Վաղը՝ ուրբաթ օրը, ժամը 13։00-ին, հավաքվում ենք Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) շենքի դիմաց (Կորյունի 17), որից հետո երթով շարժվելու ենք դեպի ՀՀ գլխավոր դատախազություն»։

Վաղվա հավաքին մասնակցելու կոչով է դիմել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: