կարևոր
1819 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-16 23:27

Վաղը` դեկտեմբերի 17-ին, ժամը 13։00-ին. միացի՛ր հավաքին. Վահե Հակոբյան

Վաղը` դեկտեմբերի 17-ին, ժամը 13։00-ին. միացի՛ր հավաքին. Վահե Հակոբյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը միացել է վաղվա հաավքի կոչին. 

«Սիրելի հայրենակիցներ,

Վաղը` դեկտեմբերի 17-ին, ժամը 13։00-ին հավաքվում ենք Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դիմաց, որից հետո երթով շարժվելու ենք ՀՀ դատախազություն։

Տեղի ունեցած համայնքային ընտրությունների արդյունքում՝ հաշվեհարդարի սպառնալիքներով՝ գործի դնելով կամակատար դարձած իրավապահ համակարգը, իշխող վարչակազմը, նենգափոխելով ժողովրդի կամարտահայտությունը, ամբողջությամբ զավթել է իշխանությունը տեղերում: Սա ոչ այլ ինչ է, քան մեկ անձի ավտորիտար ռեժիմի հաստատման գործընթացի նոր աղաղակող փուլ։

Միացի՛ր հավաքին, եթե դեմ ես Հայաստանում օրեցօր սաստկցող բռնաճնշումներին և այլախոհների ապօրինի հետապնդումներին։

Այսօր Հայաստանում քաղաքական հայացքների պատճառով ազատությունից զրկված են տասնյակ մարդիկ։ Այս թիվն օրեցօր աճում է։ Եթե բռնաճնշումների այս աննախադեպ աճին, և ժողովրդավարության նահանջին մենք չկարողանանք վերջ դնել այսօր, վաղն այն թակելու է բոլորիս դռները»։

Վաղվա հավաքին մասնակցելու կոչով դիմել է նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: