կարևոր
1321 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-16 22:35

Սողացող բռնատիրությանն ու դրան ծառայող կառույցներին ասենք՝ Ո՛Չ. ուրբաթ՝ ժամը 13։00-ին

Սողացող բռնատիրությանն ու դրան ծառայող կառույցներին ասենք՝ Ո՛Չ. ուրբաթ՝ ժամը 13։00-ին

Ուրբաթ՝ ժամը 13։00-ին հավաքվում ենք Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դիմաց։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հավելում է

«Գագիկ Ջհանգիրյանով բռնազավթվող դատական համակարգը սահուն դառնում է հայրենադավի ձեռքի գործիք լոկ։

Դատարաններում դակում են կալանքի որոշումները։

Հիմա թիրախում արդեն համայնքային ընտրված գործիչներն են։

Տեղի ունեցած համայնքային ընտրությունների արդյունքում՝ հաշվեհարդարի սպառնալիքներով, գործի դնելով կամակատար դարձած իրավապահ համակարգը, իշխող վարչակազմը, նենգափոխելով ժողովրդի կամարտահայտությունը, ամբողջությամբ զավթել է իշխանությունը տեղերում:

Սա ոչ այլ ինչ է, քան մեկ անձի ավտորիտար ռեժիմի հաստատման գործընթացի նոր աղաղակող փուլ։

Միացի՛ր հավաքին, եթե դեմ ես Հայաստանում օրեցօր սաստկցող բռնաճնշումներին և այլախոհների ապօրինի հետապնդումներին։

Այսօր Հայաստանում քաղաքական հայացքների պատճառով ազատությունից զրկված են տասնյակ մարդիկ։ Այս թիվն օրեցօր աճում է։ Եթե բռնաճնշումների այս աննախադեպ աճին և ժողովրդավարության նահանջին մենք չկարողանանք վերջ դնել այսօր, վաղն այն թակելու է բոլորիս դռները»։

Վաղվա հավաքին միանալու կոչով դիմել է նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: