կարևոր
1723 դիտում, 11 ամիս առաջ - 2021-12-16 20:51

Ավարտվեց Մարությանի հարցով ՔՊ նիստը. որոշման մասին կհայտարարեն

Ավարտվեց Մարությանի հարցով ՔՊ նիստը. որոշման մասին կհայտարարեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության միջև կայացած հանդիպումը։ Օրակարգում էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը։

Լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կտարածի հայտարարություն կայացած որոշման հետ կապված։ 

«Ստեղծվել է քաղաքական ճգնաժամ, քանի որ Հայկ Մարությանը դուրս է եկել կուսակցությունից։ Մենք համագործակցության եզրեր չենք կարողացել գտնել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Երևանու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Այսօր արդեն ավագանուԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը հայտարարեց, որ իրենք ևս կմիանան այս նախաձեռնությանը: Իսկ «Լույս» խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանը և Դավիթ Խաժակյանը ասել են, որ ավելի ուշ կտեղեկացնեն իրեց որոշման մասին: