կարևոր
487 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-16 17:52

Գյուլագարակ համայնքում այրվել է չբնակեցված տնակ

Գյուլագարակ համայնքում այրվել է չբնակեցված տնակ

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ Դեկտեմբերի 16-ին, ժամը 14։34-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլագարակ համայնքում այրվում է չբնակեցված տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է համայնքի 6-րդ փողոցում գտնվող տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։56-ին, մարվել՝ 15։55-ին։ Այրվել են տնակի փայտե կառուցատարրերը՝ մոտ 21 քմ։