ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանն ազատվել է պաշտոնից: Նա այս պաշտոնում նշանակվել էր 2018 թ․ հունիսի 18-ին։
Հիշեցնենք, որ 2021թ.-ի հոկտեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել էր ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական նույն գործի շրջանակներում կալանավորվել են նաև Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն՝ «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը։