կարևոր
1303 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-16 16:09

Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Նարեկ Սամսոնյանի ձերբակալումը

Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Նարեկ Սամսոնյանի ձերբակալումը

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը դատարանի վճռով ազատ է արձակվել:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Նարեկ Սամսոնյանի ձերբակալման որոշման դեմ բողոքը՝ Սամսոնյանի ձերբակալությունը ճանաչելով ոչ իրավաչափ։ Նշենք, որ Սամսոնյանը ձերբակալվել էր Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով սահմանված արարք կատարելու կասկածանքով: Այս հոդվածը՝ ծանր վիրավորանքը, 2021-ի հուլիսին է լրացվել քրեական օրենսգրքում:

Սամսոնյանի ձերբակալվելուց հետո նրա պաշտպանը Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Սամսոնյանն առաջին անձն է, որն այս հոդվածով ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Նարեկ Սամսոնյանին ոստիկանությունը բերման էր ենթարկել, ապա՝ ձերբակալել: Նրա դեմ բողոք էր ներկայացրել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: Վերջինս հայտնել է, որ իր հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցվել «Ֆեյսբուքում»: