կարևոր
559 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-16 16:01

Աբսուրդի թատրոն Ազգային ժողովում. լրագրող

Աբսուրդի թատրոն Ազգային ժողովում. լրագրող

Լրագրող Հրիփսիմե Ջաբեջյանը լուսանկարներ է հրապարակել և գրել.

«Ազգային ժողովում հասել ենք էն աբսուրդ վիճակին, որ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը միջանցքով անցնելիս տեսել է օպերատորներին աթոռներին նստած, հետ է դարձել, լուսանկարել ու գնացել:

Րոպեներ անց ԱԺ աշխատակիցները միջանցքի աթոռները հավաքում են, իբր պատժում են էլի այսպես ԶԼՄ-ներին: ԱԺ-ում նույնիսկ կատակում են, որ առանց գլխարկի չեստ տալ չէին կարող Ալեն Սիմոնյանին: Այ էսպիսի աբսուրդի թատրոն:

Հիմա մնացել ենք առանց աթոռի, պիտի կանգնած նյութ գրենք»: