կարևոր
1327 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-16 15:30

Քրեակատարողականն ինչի՞ հիման վրա է ընդունել և պահում Աշոտ Մինասյանին

Քրեակատարողականն ինչի՞ հիման վրա է ընդունել և պահում Աշոտ Մինասյանին

Աշոտ Երկաթին կալանավորելու մասին որոշումը 16 օր է չի տրամադրվում պաշտպանության կողմին: Տեղեկացնում է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Հանցագործությունից կամովին հրաժարման հայտարարություն: Նյարդերի գերլարում է անհրաժեշտ, որպեսզի չտրվեմ էմոցիաներին ու հանցագործ չդառնամ, քանի որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում աշխատող մարդ կա, որ ինձ դրդում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված արարք /ծանր վիրավորանք հասցնելը/ կատարեմ: Աշոտ Երկաթ Մինասյանին կալանավորելու մասին որոշումը 16 օր է չի տրամադրվում պաշտպանության կողմին:

Հիշեցնեմ, որ ՀՀ Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Առանց սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված հիմքերի ձերբակալվածներին պահելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում անձին ընդունելն ու պահելն արգելվում է:

Ինձ էնպես հետաքրքիր է, թե «Երևան-Կենտրոն» ՔԿՀ ինչի՞ հիման վրա է ընդունել ու պահում Աշոտ Մինասյանին»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել էր դատախազության բողոքը և կայացրել արցախյան երեք պատերազմի մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում։ Այն դեպքում, երբ դեռ մեկ տարի առաջ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատական ակտը՝ հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: