16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը չի ցանկանում մեկնաբանել ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների նախաձեռնած գործընթացը՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ:
Կարապետյանը հայտնել է, որ մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ ավագանու մի խումբ անդամներ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել, սակայն պաշտոնական նախաձեռնություն այս պահին չկա: Հարցին՝ հնարավո՞ր է մինչև նման նախաձեռնության մեկնարկը քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարական տա, Կարապետյանը պատասխանել է.
«Քաղաքապետը հրաժարական տալու պատճառ և մտադրություն չունի»:
Հիշեցնենք, որ Երևանու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Այսօր արդեն ավագանուԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը հայտարարեց, որ իրենք ևս կմիանան այս նախաձեռնությանը: Իսկ «Լույս» խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանը և Դավիթ Խաժակյանը ասել են, որ ավելի ուշ կտեղեկացնեն իրեց որոշման մասին: