ՏԻՄ համամասնական ընտրություններում տարած պարտության հետ ՔՊ-ականները չեն համակերպվում։ Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը ներկայացրել է թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի 43-Ա որոշումը, ըստ որի ուժը կորցրած են համարվում ընտրական ցուցակում ընտրված ավագանու անդամի թեկնածուները:
«Ձեզ եմ ներկայացնում թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի 43-Ա որոշումը. Գնում ենք նոր ընտրությունների: Ի գործ»,-գրել է Վեդիում պարտված ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներով թիվ 13 Տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրել էին ինքնաբացարկի դիմումներ:
Նշենք, որ Արարատի մարզի Վեդի համայնքում առավել մեծ քանակով ձայներ ստացել է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը.
«ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 8 666 |
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 3 299 |
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 7 690 |
Անճշտությունների գումարային չափը | 3 |
«Իմ հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու, Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանը նշել էր, որ «Քաղաքացիական պայմանագրին» և «Հանրապետությանը» կոալիցիա կազմելու առաջարկ չեն անելու։