կարևոր
1993 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-16 14:09

ԲՀԿ-ն եւս միացել է Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

ԲՀԿ-ն եւս միացել է Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամների նախաձեռնությանն են միացել նաեւ ԲՀԿ ավագանու անդամները։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը։

«Մեր օրակարգում մի քանի տարի եղել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ անվստահություն հայտնելու հարցը։ «Իմ քայլը» օրակարգ է առաջարկել, որը համընկնում է մեր օրակարգի հետ»,- ասաց Միքայել Մանրիկյանը։

Հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն իր կողմից թեկնածու առաջադրելո՞ւ է, Մանրիկյանն ասաց. «Եկեք առաջ չընկնենք։ Մեծամասնությունն իրենք են, բնականաբար եթե մենք էլ առաջադրենք, միեւնույն է իրենցը կհաղթի»։

Նա նշեց նաեւ, որ քվեարկությանը մասնակցելու են եւ կողմ են քվեարկելու Մարությանին անվստահություն հայտնելուն։

Ավելի վաղ,  ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանը և Դավիթ Խաժակյանը  տեղեկացրեցին, որ դեռևս չեն միացել նախաձեռնությանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: