կարևոր
1216 դիտում, 7 ամիս առաջ - 2021-12-16 13:30

Թեհմինա Վարդանյանը և Դավիթ Խաժակյանը դեռ չեն կողմնորոշվել

Թեհմինա Վարդանյանը և Դավիթ Խաժակյանը դեռ չեն կողմնորոշվել

Երեկ ուշ երեկոյան ծանուցվել են Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ։ Ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանը և Դավիթ Խաժակյանը  տեղեկացնում են, որ դեռևս չեն միացել նախաձեռնությանը։

«Առաջիկա օրերին, նախքան նախագծի մուտքագրվելը, կհայտնենք մեր տեսակետը»,- հայտնում են ավագանու անդամները:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: