կարևոր
991 դիտում, 5 ամիս առաջ - 2021-12-16 13:04

Վանաձորում Մամիկոն Ասլանյանի ձերբակալման դեմ ակցիա է կազմակերպվում

Վանաձորում Մամիկոն Ասլանյանի ձերբակալման դեմ ակցիա է կազմակերպվում

«Մամիկոն Ասլանյան» դաշինքը հրավիրում է հավաքվել Վանաձորի Արցախ պուրակում:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ժամը՝ 13:30-ին, բոլորիդ հրավիրում ենք Վանաձորի Արցախ պուրակ՝ հաջակցություն Մամիկոն Ասլանյանի»:

Հիշեցնենք, որ Վանաձորում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Հայաստանի բնակչության երրորդ քաղաքի բնակչության մեծամասնության քվեն ստացած, մինչ վերջերս քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին Հայաստանի քննչական կոմիտեն կալանավորել է։ Հատկանշական է, որ քննչական կոմիտեն այդ բոլոր փաստերով քրեական գործը հարուցել է միայն հիմա, երբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Մամիկոն Ասլանյան» դաշինքը սկզբունքային պայքարում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, գործող մարզպետ Արամ Խաչատրյանին։