կարևոր
1105 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-16 12:50

Կորոնավիրուսային իրավիճակը Արցախում

Կորոնավիրուսային իրավիճակը Արցախում

Դեկտեմբերի 15-ին կատարվել է 332 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 29043 քաղաքացու հետազոտություն, որից 4601-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: