կարևոր
1276 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-16 12:37

Երկիրը երեք տարի շարունակ որբի գլուխ են դարձրել ու փորձարկում են անում. Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018թ-ի իշխանափոխությունից հետո, երբ որ պետական համակարգը օր օրի լցվում էր երիտասարդ կադրերով, որն ինքնին ոչ թե կադրային երիտասարդ նոր լիցք էր հաղորդում, այլ յուրայինների տոտալ բռնագրավում էր պետական հաստատություններում, գերատեսչություններում աշխատող շատ շատերը ասում էին, որ դեռ մի քանի ամիս էլ կգոյատևեն փորձառու կադրերով, հետո պարալիզացվելու է: Օրենքների նախագծեր չեն մշակվում, նույն նախագիծը բերում, մի բան փոխում են, 2 ամիս հետո բերում, նորից են փոխում: Երկիրը երեք տարի շարունակ որբի գլուխ են դարձրել ու փորձարկում են անում: Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հիմա կառավարությունը եկել է ու առաջարկում է շատ արագ, շըփթըփ կարգով հանրակրթության օրենքներում փոփոխություններ իրականացնել: Սիրելի՛ ուսուցիչներ, ուսումնական հաստատությունում աշխատողնոր, Կառավարությունն ուզում է Հայաստանում ամբողջ կրթական համակարգը գլխիվայր փոխել: 

Ուզում են երկու տնօրեն նշանակել. մեկը ընտրովի տնօրեն, որը կրթական համակարգի պատասխանատուն է, մյուսը նախարարությունից՝ ուղիղ նշանակմամբ: Սրանով կուսակցական ենթակայության տակ են դնելու ամբողջ կրթական համակարգը: Երբ օրակարգը կգա, մենք կպատմենք, թե դահլիճում քաղաքական մեծամասնության թեկնածու պատգամավորներից մեկը ոնց է կրթական համակարգում արդեն սեփական ամուսնուն նշանակում այդ պաշտոնին»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: