Քանի որ Մխիթար Զաքարյանը առաջին անգամ է նիստերին մասնակցում, Ազգային ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի համաձայն Մխիթար Զաքարյանը երդվեց.
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճոեն իրակացնել ժողովրդի առջև իրականացված պարտավորություններս: Պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները: Նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պաշտպանմանը: Ազատություն Առուշ Առուշանյանին, Մանվել Փարամազյանին և ապօրինի ձերբակալված մյուս մեր գործընկերներին»:
Հիշեցնենք, որ Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Մխիթար Զաքարյանը կալանավորվել էր հուլիսից, և միայն օրերս, ՍԴ որոշման հիման վրա ազատ արձակվեց: Նույն հիմքով ազատվեցին նաև ապօրինի կալանավորված «Հայաստան» դաշինքի մյուս պատգամավորներ ԱրմենՉարչյանը և Արթուր Սարգսյանը:
Ապօրինի կալանքի տակ են դեռևս մնում Գորիսի և Քաջարանի վերընտրված համայնքապետեր Առուշ Առուշանյանը և Մանվել Փամազյանը, ինչպես նաև Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը և այլոք: