կարևոր
2962 դիտում, 7 ամիս առաջ - 2021-12-16 11:45

Կենսաթոշակների և նպաստների ոչ դարակազմիկ ավելացումներ՝ 2100-ից 3000 դրամ

Կենսաթոշակների և նպաստների ոչ դարակազմիկ ավելացումներ՝ 2100-ից 3000 դրամ

2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափերը կփոխվեն. Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Նվազագույն կենսաթոշակը 26500 դրամից կդառնա 28600 դրամ, 2100 դրամ ավելացում

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

ա․առաջին խմբի հաշմանդամի համար՝ 43000 դրամ (40000 դրամի փոխարեն)

բ․ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33000 դրամ (30000 դրամի փոխարեն)

գ․ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն)

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն)։

Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստները 26500 դրամից կդառնան 28600 դրամ, իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37000 դրամ (26500 դրամի փոխարեն):

Կառավարության սյօրվա նիստին Փաշինյանը ասել է, երբ եղած բազայի վրա են նայում, այս ավելացումները տոկոսային բավականին շոշափելի աճ է։

«Նվազագույն կենսաթոշակները ոչ դարակազմիկ չափով ենք մեծացնում, բայց այս տարվանից օրինակ գիտության ոլորտում դարակազմիկ չափերով աշխատավարձեր ու ֆինանսավորում ենք ավելացնում»,-հայտարարել է Փաշինյանը: