կարևոր
1396 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-16 11:21

Հաստատվել է 180 նոր դեպք. կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

Հաստատվել է 180 նոր դեպք. կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

Դեկտեմբերի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 157դեպք, որոնցից 327 029-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6767 պացիենտ:

Այսպիսով` երեկ կատարվել է 7571 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք: Ունենք 470 առողջացած, 18 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7874 մահվան դեպք է արձանագրվել:

Նախորդ օրը չի արձանագրվել այլ հիվանդության պատճառով կորոնավարակակրի մահվան դեպք։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1486 է:

Մեկ օրում Հայաստանում մահացել է 18 կորոնավարակակիր:

Ընդհանուր կատարվել է 2 464 749 թեստավորում: