Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան իր էջում հրապարակել է գիշերը Բրյուսելում կայացած Փաշինյան-Մակրոն-Ալիև եռակողմ հանդիպման լուսանկարը՝ «Հայաստան, Ադրբեջան միասին այս գիշեր» գրառմամբ:
Իսկ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել և գրել.
«Մենք երբեք չենք լքի հայերին: Մենք մշտապես կփնտրենք լուծումներ տևական խաղաղության համար: Հորդորում եմ, որ տոնական այս շրջանը դառնա մարդասիրական առաջընթացի ու հանգստության շրջան»: