կարևոր
1537 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-16 10:06

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տեղի է ունենում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Նիստը հրավիրվել է հաշվեքննիչ պալատի կողմից Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում Հայաստանի Հանրապետության  2021 թ-ի պետական բյուջեի վեց ամսվա կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները քննարկելու նպատակով: 

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը կկայանա 10:30-ին: Օրակարգում հետևյալ հարցերն են:

Նույն ժամին տեղի կունենա նաև ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Օրակարգում կլինեն հետևյալ հարցերը:

Դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-ին արտահերթ նիստ կգումարի ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը:

Ժամը 12:00-ին Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի: Որոշումն ընդունվել է Կառավարության առաջարկի հիման վրա: 

Արտահերթ նիստում կքննարկվեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: