կարևոր
2083 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-16 09:41

ՀՀ գլխավոր դատախազին փոխարինող են փնտրում.«Ժողովուրդ»

ՀՀ գլխավոր դատախազին փոխարինող են փնտրում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, չնայած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի սեպտեմբերին, սակայն իշխանության ներսում արդեն սկսել են քննարկել ու խոսել այն մասին, թե ով կարող է լինել ՀՀ գլխավոր դատախազ:

Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի թեկնածությունը: Բանն այն է, որ ԱԱԾ-ում Սիմոնյանին համակարգի մարդ չեն համարում, ինչպես եղավ դա ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի պարագայում, ուստի նրա տեղափոխման հարցը սարերի հետեւում չէ:

Այս իրավիճակում հարց է առաջանում քաղաքական իշխանությունը Գլխավոր դատախազին պաշտոնանկ կանի մինչեւ պաշտոնավարման ժամկետի լրանալը, թե կշտապի կադրային այս փոփոխությունների ֆոնին նրան եւս փոխարինող գտնել»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում: