կարևոր
694 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-16 09:22

Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումները շարունակվում են

Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումները շարունակվում են

Բրյուսելում երեկ երեկոյան ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու: 

Երկու օր առաջ՝ դեկտեմբերի 14-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հանդիպման ընթացքում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները մանրամասն խոսել են արցախյան հակամարտության կարգավորման գործընթացից: Վլադիմիր Պուտինը Մակրոնին տեղեկացրել էր 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին: 

Հիշեցնենք, որ օրերս Բրյուսելում դեկտեմբերի 14-ին կայացավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Մինչ հանդիպումը Շառլ Միշելն առանձնազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ: Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը եռակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նախօրեին նաև առանձնազրույց են ունեցել՝ առանց իր մասնակցության: 

Հավելենք, որ երեկ Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որին մասնակցում են ԱԼԳ մասնակից պետությունների` Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի ղեկավարարները, ինչպես նաև Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարները: