կարևոր
514 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-16 09:08

Այսօր դեկտեմբերի 16-ն է. տարվա ավարտին մնում է 15 օր

Այսօր դեկտեմբերի 16-ն է. տարվա ավարտին մնում է 15 օր

Դեկտեմբերի 16, տարվա 350-րդ (նահանջ տարիներին՝ 351-րդ) օրն է։ Տարվա ավարտին մնում է 15 օր։

Աշխարհում նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը:

1772 - ծնվել է Հակոբ Շահեն-Ջրպետյանը, հայագետ

1775 թ. – ծնվել է Ջեյն Օսթինը, անգլիացի նշանավոր կին գրող, ընտանեկան «կանացի» վեպի հիմնադիր, (մահ. 1817 թ.):

1866 թ. – ծնվել է Վասիլի Կանդինսկին, ռուս նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից, (մահ. 1944 թ.):

1899 թ. – հիմնվեց «Միլան» իտալական ֆուտբոլային ակումբը:

1965 թ. – մահացել է Վիլյամ Սոմերսեթ Մոեմը, անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ, (ծն. 1874 թ.):

1966 թ. – մահացել է Արտավազդ Ավագյանը, հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան, (ծն. 1907 թ.):

1966թ- Միջազգային տնտեսագիտության, հասարակական և մշակութային իրավունքների պայմանագրի և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրի ընդունումը Միացյալ Ազգությունների կողմից։ Երկու փաստաթղթերն էլ հաստատում էին, որ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք» (հոդված 1)։

1971 թ. – ծնվել է Փոլ վան Դայկը, գերմանացի էլեկտրոդանս ոճի դիջեյ, երաժիշտ և պրոդյուսեր:

1991 թ. – Ղազախստանը անկախացավ ԽՍՀՄ-ից: