կարևոր
1534 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-15 22:37

«3+2» ձևաչափը թուրքական նախագիծ է, որը առաջարկել է հենց Թուրքիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

44-օրյա պատերազմից հետո, երբ տարածաշրջանում փոխվել էր ուժերի հարաբերակցությունը, հենց Թուրքիան էր, որ կրկին շրջանառության մեջ դրեց տարածաշրջանային հարցերը միայն ներքին խաղացողներով լուծելու համար միասնական հարթակ ձեւավորելու գաղափարը։ «3+3» ձեւաչափը հնարավորույթուն է տալու Անկարային վերջապես մուտք գործել տարածաշրջան ու Հարավային Կովկաս՝ վերացնելով տասնամյակներ շարունակ սեփական ներկայությունը բացառող արգելքները։ Սա մասնագետների պնդմամբ արցախյան պատերազմից հետո Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակցությամբ տարածաշրջանային քննարկումների նոր հարթակի հիմնական շարժառիթն է։ Այն 2008 թվականին նախաձեռնել էր հենց Թուրքիան, որի գործընթացը սկսվել էր ռուս-վրացական պատերազմից հետո: Ձեւաչափը արտաքինից ենթադրում էր, թե բոլոր տարաձայնությունները պետք է զրոյացվեն, սակայն Վրաստանը հրաժարվեց մասնակցությունից՝ նշելով, որ չի կարող համագործակցել հարավային Օսիան եւ Աբխազիան զավթած Կրեմլի հետ:

Այսպիսով ձեւաչափին մասնակցության հետաքրքրությունը որոշակի նվազեց նաեւ Ռուսաստանի համար: Իսկ այն, որ Իրանը առաջին քննարկմանը ներկայացել էր փոխարտգործնախարարից ավելի ցածր մակարդակով, եւս ենթադրում է, որ հանդես է գալիս կիսաչեզոք դիրքերից: Այսպիսով, հիմնական շահագրգիռ կողմերը մնում են Թուրքիան եւ Ադրբեջանը:

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի պնդմամբ՝ Իրանը եւ Ռուսաստանը, գիտակցելով, որ ծրագիրը պրոթուրքական է, ապահովում են անուղղակի մասնակցություն՝ իրավիճակը վերահսկելի դարձնելու համար: Եւ այն, որ ամեն ինչ արվում է գաղտնի, կարող ենք ասել, որ այն չի կարող լինել հայաստանակենտրոն շահերը սպասարկելուն ուղղված գործընթաց :

Հայաստանի իշխանությունները ձեւաչափին մասնակցությունը փոխշահավետ են համարում: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է տարածաշրջանային համագործակցության բոլոր հնարավորություններով եւ առանձնահատուկ կարծիք էր արտահայտել «3+2» ձեւաչափի վերաբերյալ:

Ձեւաչափը դեռ չձեւավորված արդեն իր նախնական կառուցվածքը կորցրեց, երբ Վրաստանն ի սկզբանե հրաժարվեց դրան մասնակցել։ Անգամ Մոսկվայում կայացած առաջին նիստին վրացական դրոշի առկայությունն էր զավեշտալի ու հետագայում պաշտոնական Թբիլիսիի բողոքի պատճառ։ Նմանվում էր բռնի ամուսնության, երբ վրացիները կտրուկ հրաժարվում են ներկա լինել այդ ձեւաչափին, բայց նրա անունը պարբերաբար հոլովվում է։ Մոսկովյան առաջին շփումի մասին հնչեց միայն պաշտոնական մի քանի բառանոց հայտարարություն։ Գործնական որեւէ հիշատակում առայժմ բացակայում է։

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում: