կարևոր
1156 դիտում, 7 ամիս առաջ - 2021-12-15 20:46

Ավտովթար Մուսալեռ գյուղի մոտակայքում. կա զոհ

Ավտովթար Մուսալեռ գյուղի մոտակայքում. կա զոհ

Դեկտեմբերի 15-ին, ժամը 13։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանից Մուսալեռ գյուղ տանող ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ բախվել են ավտոմեքենաներ։ Հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Պարզվել է, որ «VAZ-2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ն․, ծնված 1974 թ.) բախվել է կայանած «Nissan Elgrand» և «Nissan X-Trail» մակնիշների ավտոմեքենաներին․ «VAZ-2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, Ա․ Ն․-ի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։