կարևոր
652 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-15 19:55

Սամսոնյանի պաշտպանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել

Սամսոնյանի պաշտպանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել

Նարեկ Սամսոնյանի ձերբակալման իրավաչափության հարցով դատական նիստը հետաձգվեց, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել:

Վերջինիս հաղորդմամբ՝ ինքնաբացարկի վերաբերյալ դատարանն իր որոշումը կհրապարակի այսօր՝ 20:10-ին:

«Մհեր Արղամանյանը մինչ դատավոր դառնալը եղել է ՔՊ անդամ, ՔՊ կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի օգնականը, այս հանգամանքը դատարանը սկզբում մեզ չի ներկայացրել, պետք է պարզաբաներ այս հանագամանքը, որը կարող է ազդել անկողմնակալության վրա».-ասել է Մելիքյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Քաղաքացիական գիտակցության» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ոստիկանությունը բերման էր ենթարկել: