կարևոր
1924 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-15 19:10

Վանաձորի վերընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է

Վանաձորի վերընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է

Վանաձորում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Հայաստանի բնակչության երրորդ քաղաքի բնակչության մեծամասնության քվեն ստացած, մինչ վերջերս քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին Հայաստանի քննչական կոմիտեն կալանավորել է։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ առաջադրված մեղադրանքի եւ կալանքի համար հիմք են եղել նրա պաշտոնավարման ընթացքում կատարված մի շարք գործողությունները։

Հատկանշական է, որ քննչական կոմիտեն այդ բոլոր փաստերով քրեական գործը հարուցել է միայն հիմա, երբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Մամիկոն Ասլանյան» դաշինքը սկզբունքային պայքարում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, գործող մարզպետ Արամ Խաչատրյանին։ Մամիկոն Ասլանյանի ավագանու անդամի ընտրության մանդատը մինչեւ հիմա նրան չէր տրվել, եւ դեկտեմբերի 17-ին էլ կայանալու էր Վանաձորի ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում Վանաձորի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու համար Մամիկոն Ասլանյանն ուներ անհրաժեշտ քանակի քվե։