կարևոր
2122 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-15 17:58

Նարեկ Մանթաշյանը կալանավորվեց

Նարեկ Մանթաշյանը կալանավորվեց

«Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:

Լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը նշեց, որ դեռևս մեկ տարի առաջ Մանթաշյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանն արձանագրել էր, որ բացակայում է հիմնավոր կասկածը։

Փաստաբանը նշեց նաև, որ ԱԱԾ վարկածով ՀՀ պետական դրոշը կառավարության շենքում ծածանելը որակվել է որպես կողոպուտ։ Կուչաբաևի համոզմամբ սա իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական մոտիվներով հետապնդում է։

Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում էր կայացվել: