կարևոր
1696 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-15 17:52

Տաթև Հակոբյանը 5-րդն է ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Տաթև Հակոբյանը 5-րդն է ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային 9-րդ օրը Հայաստանից առաջինը պայքարի մեջ մտավ մեր միակ կին ծանրորդը:

Կանանց 81 կգ քաշային կարգում հանդես եկող Տաթև Հակոբյանը և պոկում (105), և հրում (125) վարժությունում ցույց տվեց 5-րդ արդյունքը: Արդյունքում, նա երկամարտի 230 կգ քաշով զբաղեցրեց 5-րդ տեղը: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ ուկրաինացի Ալինա Մարուշչակը, որը բարձրացրեց 248 կգ (113+135):  

Այսօր մրցահարթակ դուրս կգան նաև մեր 102 կգ քաշային երկու ծանրորդը` Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը և փոխչեմպիոն Արսեն Մարտիրոսյանը: