Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում ՝ Փարաքար գյուղի վարչական տարածքում, բախվել է կայանված «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «07»-ի վարորդը տեղում մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը: