կարևոր
1207 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-15 16:18

Պետքարտուղարությունն աջակցություն է հայտնում հայ-թուրքական բանագնացների նշանակմանը

Պետքարտուղարությունն աջակցություն է հայտնում հայ-թուրքական բանագնացների նշանակմանը

«Մենք ողջունում ու վճռկանորեն աջակցությում ենք հարաբերությունները կարգավորելու քննարկման համար հատուկ բանագնացներ նշանակելու մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունները»,- իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, Երեկ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացներ կնշանակեն, որոնք կքննարկեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը և հավելել, որ Թուրքիան Ադրբեջանի հետ կհամակարգի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը։ 

Հայաստանի արտգործնախարարությունն էլ հաստատել է այս հայտարարությունը՝ գնահատելով այս քայլը դրական: