կարևոր
433 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-15 16:40

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից Վրաստանում մահացել է 53 վարակակիր

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից Վրաստանում մահացել է 53 վարակակիր

Դեկտեմբերի 15-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 278 նոր դեպք: 

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 890 մարդ, մահացել է 53 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 898 079, այստեղից ապաքինվել է 844 875 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 12 879:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 50 585 փորձարկում, այդ թվում 31 630-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18 955-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 6.48% է, վերջին 14 օրվանը՝ 7.46%, վերջին 7 օրվանը՝ 6.96%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 336 951 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 10 981 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 33 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 887 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 144 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: