Արմեն Մուրադյանը միաձայն ընտրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում։
«ԵՊԲՀ-ի ղեկավարումն առաջիկա 5 տարվա ընթացքում ևս կլինի պրոֆեսիոնալ ամուր ձեռքերում՝ ԵՊԲՀ ռեկտոր ընտրվեց պրոֆեսոր, բժիշկ Արմեն Աբգարի Մուրադյանը», - ֆեյսբուքում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Արմեն Աբգարի Մուրադյանը ծնվել է 1972թ-ի հուլիսի 10-ին:
2016 թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2016 թ. դեկտեմբերի 29-ից համալսարանի ռեկտորն է։
Երկու մենագրության և ավելի քան 70 գիտական աշխատանքի հեղինակ է։