կարևոր
1432 դիտում, 7 ամիս առաջ - 2021-12-15 13:15

«Flyone Armenia» ընկերությունը պարզաբանում է չվերթների չեղարկման պատճառները

«Flyone Armenia» ընկերությունը պարզաբանում է չվերթների չեղարկման պատճառները

«Flyone Armenia» ընկերությունը հայտարարություն է տարածել Երեւան–Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ չվերթների չեղարկման վերաբերյալ։

«FLYONE ARMENIA ընկերությունը հայտնում է, որ ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում, ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ընկերությունը ստիպված է եղել չեղարկելու Երևան-Մոսկվա-Երևան երթուղով նախատեսված դեկտեմբերի 15-ին ու 16-ին չվերթները։

Ավիաընկերությունը արդեն իսկ ապահովել է նշված չվերթների բոլոր ուղևորների արագ ու անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր։ Մեր աշխատակիցները նշված չվերթների բոլոր ուղևորների հետ մշտական և անհատական կապի մեջ են, մեր ուղևորների ավիափոխադրման ու մնացած բոլոր ծառայությունների ողջ փաթեթի պատշաճ մատուցման համար։

Որևէ ուղևոր «դրսում չի մնացել» ու չի մնալու։

Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի է բոլոր ուղևորների համար ու պատրաստ է օպերատիվ կերպով լուծել հնարավոր ցանկացած խնդիր։

Տեղեկացնում ենք, որ մյուս ուղղություններով ընկերության չվերթները կատարվելու են նախօրոք հայտարարված ժամանակացույցով։

«FLYONE ARMENIA» ընկերությունը հայցում է մեր ուղևորների ներողամտությունը առաջացած անհարմարությունների համար ու հայտնում, որ ներդնում ու ներդնելու է բոլոր ջանքերը հնարավորինս սեղմ ժամկետում առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Flyone Armenia» ավիաընկերության առաջին չվերթը չեղարկվել էր: