կարևոր
1555 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-15 13:03

Սահմանազատումը ու սահմանագծումը նշանակում է մեծ քար գցել Արցախի ճակատագրին. Սեյրան Օհանյան

Սահմանազատումը ու սահմանագծումը նշանակում է մեծ քար գցել Արցախի ճակատագրին. Սեյրան Օհանյան

Այսօրվա իշխանությունները բոյկոտեցին նիստը, որի օրակարգը բխում էր առաջին հերթին ՀՀ-ում ստեղծված իրավիճակից։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Մենք բավական բարդ ռազմաքաղաքական իրադրության մեջ ենք, Թուրքիայի կողմից նախաձեռնած վարձկան ահաբեկիչների ընդգրկմամբ ու Ադրբեջանի կողմից սանձազերծված հանցավոր պատերազմի հետևանքով զավթվել է Արցախի տարածքները, նաև թուրք-ադրբեջանական տանդեմը հայտնվել է ՀՀ սահմաններում», - նշել է նա:

«Չկա որևէ անձ, որ ասի, թե որտեղով են անցնում մեր սահմանները, որովհետև Խորհրդային Միության կազմ մտնելուց հետո այդ սահմանները տարիների ընթացքում բավականին մեծ փոփոխությունների են ենթարկվել և այդ սահմանազատման-սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակներում լուրջ ուսումնասիրություններ են պետք: Որովհետև Խորհրդային միության կազմ մտնելուց հետո Հայաստանի սահմանները տարիների ընթացքում բավականին մեծ փոփոխությունների են ենթարկվել ու սահմանազատման ու սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակում լուրջ ուսումնասիրություններ են պետք»:

Նա նշել է, թե սահմանազատման ու սահմանագծման իրական պայմաններ չկան ու եթե դրանք չկապենք Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ է սպասում Արցախի ճակատագրին:

«Սահմանազատում ու սահմանագծում նշանակում է խաղաղության պայմանագիր, նշանակում է փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում ու նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նաև մեծ քար գցել Արցախի ճակատագրին», - նշեց Օհանյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները գնում են բանավոր պայմանավորվածությունների՝ խախտելով այն բոլոր օրենսդրական կետերին հավատարիմ լինելու ընթացակարգերը:

Օհանյանը նշել է, որ իրենց կողմից մշակված հայտարարությունում կա գնահատական թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացված հանցագործության վերաբերյալ։ Պատգամավորի խոսքով այս հայտարարությունն իշխանական պատգամավորների կողմից հավանության չի արժանացել՝ պատճառաբանելով, որ այն քաղաքական որոշում է։

«Այս հայտարարությունը աջակցություն է այսօրվա իշխանություններին, որ նրանք զերծ մնան արտաքին հարթակներում ճնշումներից։

Քաղաքական մեծամասնությունը, քննադատելով մեր հայտարարությունը, որևէ առաջարկություն չի արել այդ հայտարարության մեջ փոփոխություններ անելու ուղղությամբ»,-նշել է Օհանյանը։