կարևոր
1522 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-15 12:47

Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվը ավելացել է 38-ով

Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվը ավելացել է 38-ով

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 14-ին կատարվել է 592 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք: 

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 56-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել  է  28711 քաղաքացու հետազոտություն, որից 4576-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։