կարևոր
1261 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-15 12:03

Ալիևը կրկին հայտարարել է Արցախի կարգավիճակի մասին

Ալիևը կրկին հայտարարել է Արցախի կարգավիճակի մասին

Արցախյան հակամարտությունն ավարտվել է և Արցախի կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադարձ չկա, El Pais-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանի դիրքորոշումը բաց է և հստակ. Մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում. Մենք հաղթել ենք պատերազմում, մենք ենք հաղթողը, և այս իրողության հետ պետք է հաշվի նստել։ Արցախի հակամարտությունը լուծված է, Արցախի կարգավիճակի մասին որևէ քննարկման կամ նման այլ բանի վերադարձ չկա», – ասել է Ալիևը։

Նա նշել է, որ Հայաստանը պետք է զերծ մնա թշնամական գործողություններից և աշխատի խաղաղության պայմանագրի վրա։

Իլհամ Ալիևի խոսքով՝ Արցախի Հանրապետությունում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, իրավիճակն ավելի կայուն է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։

«Մենք պետք է սովորենք ապրել կողք կողքի և աստիճանաբար հող նախապատրաստենք հարաբերությունների, այդ թվում՝ մարդկանց միջև շփումների կարգավորման համար։ Մենք բացահայտ հայտարարել ենք, որ պատրաստ ենք դրան։ Բայց մինչ օրս դրական ազդանշաններ չեն եղել»,- ասել է Ալիևը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ավարտին Շառլ Միշելը հաղորդագրություն է տարածել՝ նշելով հաղորդակցային ենթակառուցվածքի վերականգնման կարեւորությունը՝ բոլոր երկրների ինքնիշխանությունը լիարժեք հարգելու հիմքով: