կարևոր
1573 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-15 11:21

«Flyone Armenia» ավիաընկերության առաջին չվերթը չեղարկվել է

«Flyone Armenia» ավիաընկերության առաջին չվերթը չեղարկվել է

«Flyone Armenia» ավիաընկերության առաջին չվերթը՝ Երևան-Մոսկվա ուղղությամբ, չեղարկվել է։ 

Թռիչքը նախատեսված էր այսօր առավոտյան, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի օնլայն համակարգում նշված է, որ այն չեղարկվել է։

Թե որն է պատճառը, «Flyone Armenia» ընկերությունը դեռ որևէ պարզաբանում չի տվել։

Նշենք, որ «Flyone Armenia» ընկերությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։