կարևոր
1753 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-15 10:25

Փաշինյանը և Ալիևը առանձին հանդիպել են Բրյուսելում. հաստատում է Եվրախորհրդի նախագահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փաշինյանը և Ալիևը առանձին հանդիպել են Բրյուսելում. հաստատում է  Եվրախորհրդի նախագահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը եռակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նախօրեին նաև առանձնազրույց են ունեցել՝ առանց իր մասնակցության․ «Այո, դա ճիշտ է: Ինձ համար կարևոր է աջակցել, խրախուսել, նրանց համար նույնպես կարևոր է զրուցել ուղիղ»։

Նա նշել է, որ անմիջական շփումը միջոց է կանխելու միջադեպերը և խուսափելու հետագա էսկալացիայից:

«Անմիջական շփումները ղեկավարների մակարդակով շատ կարևոր են անվտանգության և կայունության հնարավորություններն առավելագույնին հասցնելու հարցում»,- հայտնել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ավարտին Շառլ Միշելը հաղորդագրություն է տարածել՝ նշելով հաղորդակցային ենթակառուցվածքի վերականգնման կարեւորությունը՝ բոլոր երկրների ինքնիշխանությունը լիարժեք հարգելու հիմքով:

Ինչպես եվրախորհրդի նախագահի, այնպես էլ Փաշինյանի և Կառավարության տարածած հաղորդագրությունների մեջ անդրադարձ չկա Ալիևի նախորդած հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջեւ «Զանգեզուրի եւ Լաչինի» միջանցքներում անցագրային ռեժիմները պետք է համընկնեն՝ նշելով, թե Զանգեզուրի միջանցքի անցագրային ռեժիմի իրավական կարգավորումը պետք է լիովին նման լինի Բերձորի միջանցքի ռեժիմին։ 

LIVE NOW - Statement following the Trilateral Meeting with @presidentaz Ilham Aliyev and Prime Minister @NikolPashinyan https://t.co/IqCD2NINGM

— Charles Michel (@eucopresident) December 14, 2021